Անհատական աշխատաժամանակ

IMG_0095

Հունիսի 15-19

Հունիսի 15

9:00-9:15 առավոտյան ընդհանուր պարապմունք
9:15-9:30   Կրթահամալիրի տնօրենի խոսքը

9:40-10:20  միջին դպրոցի ակումբ, թարգմանական ստուգատեսի նյութերի ներկայացում, քննարկում
11:00-11:45  Հիմնական դպրոցի սովորողներիթատերական ստուգատեսի նյութերի դիտում Մեդիադահլիճում
12:00  հանդիպում դերասան և հաղորդավար Սամվել Թոփալյանի հետՄեդիադահլիճում
13:00-13:45  երաժշտական կենտրոնի  համերգ-հաշվետվությունը Սեբաստիա համերգասրահում

15:00-16.00  Մարմարյա սրահում «Թևանիկ» ֆիլմի դիտում և հանդիպում ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ

Հունիսի 16

9:00-9:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

9:15 -9:30 Կրթահամալիրի տնօրենի խոսքը

9:30-10:20 Մարմարյա սրահ, թարգմանչական  ֆլեշմոբ,
10:30-11:30 կինո-ֆոտո փառատոնի մրցութային նյութերի դիտում Սեբաստիա համերգասրահում

11:40- 12:30 թատերական ստուգատեսին մասնակցում են վրաց սովորողները, Մեդիադահլիճ
13:00-13:45 երաժշտական կենտրոնի  համերգ-հաշվետվությունը Սեբաստիա համերգասրահում

14:00 «Սեբաստացիներ» մանկա-պատանեկան երգչախմբի պարապմունք

 Հունիսի 17

9:00-9:15       օրվա մուտք, պատասխանատու` Անի Սարգսյան
9:15-9:30       կրթահամալիրի տնօրենի խոսքը
9:30-ից          արտ միջավայրի նախագծեր  դպրոցներում
10:30-11:30   կինո-ֆոտո փառատոն. մրցութային նյութերի դիտում, քննարկում, պատասխանատու` Անի Սարգսյան
12:00-12:30   բացօթյա խաղ-ընթերցում  Գեղարվեստի կրտսեր դպրոցում, պատասխանատու` Կարինե Բաբուջյան
13:00-14:00    դասավանդողների անգլերեն դասընթացը Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում
14:00-15:00    երաժշտական ստուգատես. ամփոփիչ համերգ Մարմարյա սրահում (ռոք, հեղինակային, այլընտրանքային) պատասխանատու` Կարեն Խաչատրյան
15:15-16:00    դասավանդողների շուրջտարյա դպրոց
19:00-            «Անտիվիրուս Կոմիտաս» նախագիծը Մանկական երկաթուղում, համակարգող` Սյուզի Մարգարյան

Հունիսի 18

9:00-9:15         օրվա մուտք, պատասխանատու` Սարգիս Արզումանյան
9:15-9:30         կրթահամալիրի տնօրենի խոսքը
9:40-10:20       թարգմանական ստուգատես. աշխատանքային հանդիպում ֆրանսիացի արվեստագետ, քանդակագործ Մահալիա Կոնկելիի հետ
10:00-16:00     ամառային ճամբարներ կրտսեր դպրոցներում
11:00                վրաստանցի ճամբարականների ճանապարհում
10:30-11:30     թատերական ստուգատեսի նյութերի դիտում  Մեդիադահլիճում
12:00-              նկարչական ցուցահանդես Գեղարվեստի ավագ դպրոցում
13:00-14:00     հանդիպում արթ-թերապևտ Արմինե Առաքելյանի հետ. թեմա՝ «Լուսանկարչության հոգեբանական կողմերը»,Մեդիադահլիճ
14:00-14:45     երաժշտական ստուգատես. ամփոփիչ համերգ  Մարմարյա սրահում  (փոփ,  ռեփ)
16;00.               Գորիսցի ճամբարականների ճամբարի մեկնարկ

Հունիսի 19

9:00-9:15      օրվա մուտք, պատասխանատու` Սյուզի Մարգարյան
9:15-9:30      կրթահամալիրի տնօրենի խոսքը
9:40 10:20    կլոր սեղան-քննարկում, «Թարգմանիր» ամսագրի մրցույթի արդյունքների ամփոփում Ավագ-դպրոց վարժարանի ակումբում
10:30-11:15  գրքի քննարկում «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահում
12:00.           հանդիպում ռեժիսոր Գարեգին Գրիգորյանի հետ Մեդիադահլիճում
13:00-13:30  կինո-ֆոտո փառատոնի մրցանակակիրների անունների հրապարակում Մարմարյա սրահում
13:30-15:00  ամփոփիչ համերգ  համերգասրահում /ջազ, դասական/ պատասխանատու` Կարեն Խաչատրյան
15:00-15:45  Մեդիաուրբաթ  համերգ Մարմարյա սրահում

19:00- ստուգատեսային ճամբարի ամփոփում Սիրահարների այգում

Ստուգատեսների իմ և իմ սովորողների մասնակցությունը.

«Մեկ կադր, մեկ հայացք. ուսումնական, այլընտրանքային կինո-ֆոտո փառատոն»

Ներայացվող նյութերը.

  1. https://www.youtube.com/watch?v=0xKwaibYpMY  Անձրևաբեր ծեսը Կոտայքի մարզի Կամարիս գյուղում

Իմ ներկայացրած  «Ազգային ծեսերին, խաղերին, երգերին՝ նոր կյանք»  նախագծի շրջանակներում ներկայացրել եմ  «Անձրևաբեր ծես»  նախագիծը: Ծեսը իրագործել ենք առաջին անգամ՝ Հիմնական դպրոցի 1-ին, 3-րդ և 4-րորդ դասարանների սովորողների հետ: Ներկայացած նախագծի հիման վրա մեկ ամիս սովորողները ծանոթացել, ուսումնասիրել են անձրևը, ջուրը, կատարել փորձեր, պատրաստել ծիսական տիկնիկներ, սովորել երգեր, խաղեր և այլն: Գործողությունները կատարվել են տեղում՝ առանց նախնական պատրաստվածության: Կարծում եմ՝ միայն այս ճանապարհով է հնարավոր ծեսը կյանքի կոչել:

Նույն ծեսը 2-րդ դասարանի սովորողների հետ կատարել ենք Հիմնական դպրոցի լողավազանում , ինչպես նաև 1-ին և 3-րդ դասարանների սովորողների հետ ներկայացրել ենք ծեսի բեմականացված տարբերակը :

  1. https://www.youtube.com/watch?v=vdGFRSJjRSY  Մեր «Ծափ-ծլնգոց» զրնգան, չխկչխկան դաշնամուրը

Երաժշտության պարապմունքներին հինգ տարեկանների մոտ գործունեության ձևերից է՝ հարվածային, չխկչխկան, զնգզնգան նվագարանների օգտագործումը: Փորձել ենք ներկայացնել 7 հնչյուններից բաղկացած «Ծափ-ծլնգոց» զրնգան, չխկչխկան դաշնամուր, որտեղ սովորողները համ «դաշնամուր»-ի դերում են, համ՝ նվագողի:

  1. https://www.youtube.com/watch?v=67gp24nqiGs Մանկական խաղեր

Նյութը նախակրթարանի և 5 տարեկան սաների հետ կատարվող աշխատանքի գործունեության ձևերից մեկի՝ մանկական խաղերի մասին է: Ներկայացված է խաղի ուսուցման և կատարման ընթացքը:

  1. https://www.youtube.com/watch?v=TBhUgIEQ_Xo Վարդավառը Գառնիում

Համացանցում տեղադարված իմ նյութերի միջոցով տոնակատարության կազմակերպիչները կապվեցին ինձ հետ, որի արդյունքում կրթահամալիրը ներկայացավ իր տաղավարով, որտեղ պատրաստեցինք ծիսական պարագաներ (ատրիբուտներ):

Թատերական փառատոն

1. Հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սովորողներին (դասվար՝ Թամարա Մարիմյան) ուսուցանել եմ «Զորի, Զորի» երաժշտական ներկայացման երգերը, «Փափուռի» պարերգը:

2. Կատարել եմ 1-ին դասարանի (դասվար՝ Տաթև Մելքոնյան) Հովհ. Թումանյանի «Իրիկունը» տիկնիկային ներկայացման երաժշտական ձևավորումը:

3. Ընտրել և ուսուցանել եմ 3-րդ դասարանի (դասվար՝ Լուսինե Գասպարյան) «Անբան Հուռին»  ռադիոբեմականացման երգերը, որոնք կատարել և ձայնագրել ենք:

Երաժշտական փառատոն

Ներկայացրել եմ.

1. «Սեբաստացիներ» մանկա-պատանեկան երգչախումբը.   1 ,  2

2. «Տիկնի պսակ» մանկական երաժշտական ներկայացումը՝ Հիմնական դպրոցի 1-ին և 3-րդ դասարանների սովորողների կատարմամբ.

3. 2-րդ դասարանի սովորող Ռուզաննա Մուրադյանին, որը կատարում է մանկախաղաց՝ «Ճոր պար»:

«Արտ միջավայր», «Կանաչապատում»

Իմ սովորողների հետ մասնակցել և շարունակում եմ մասնակցել Երաժշտական կենտրոնի կանաչապատման աշխատանքներին:

Նախագծային աշխատանք

Տարվա ընթացքում իրականացրել եմ.

1. Կոմիտաս

2. Հակաբացիլ Կոմիտաս

3. «Ազգային ծեսերին, խաղերին, երգերին՝ նոր կյանք»

4. Անձրևաբեր ծես

5. Ծրագրային երգերի ձայնագրություն

6. Կոմիտասի գրառած երգերի ձայնագրություններ

7. Մեդիաուրբաթը՝ համերգ

Այլ աշխատանքներ

1. Ազգային երգերի, այդ թվում՝ Կոմիտասի գրառած, տարածման համար ստեղծել եմ դասավանդողների վոկալ համույթ, որի երգացանկում տեղ գտած երգերի բազմաձայնեցումը կատարում եմ ինքս:

2. Ծրագրային երգերի ձայնագրման համար ստեղծել եմ սովորողների վոկալ համույթ, Արթուր Շահնազարյանի նախագծով կատարած ձայնագրություններից բացի, ձայնագրվել և շարունակելու ենք ձայնագրվել կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում:

3. Տարվա ընթացքում «Դպիր» մանկավարժական հանդեսին ներկայացրել եմ 3 հոդված: