Ամանորյա, Սուրբ ծննդյան նախագիծ

img_9289

Հիմնական դպրոց

«Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգեր, պարերգեր» նախագիծ

Նպատակ

  • սովորողների գեղագիտական ճաշակի զարգացում,
  • ազգային մշակույթի յուրացում:

Խնդիրներ

  • ծիսական, ծրագրային, տոնական երգերի ուսուցում, կատարում,
  • ամանորյա և Սուրբ Ծննդյան ազգային ծիսական արարողակարգի յուրացում,
  • ծիսական երգերի բեմականացված կատարում,
  • երգերի ձայնագրում, տեսագրում:

Ընթացք

  • երգերը ուսուցանել, կատարել նախակրթարանից մինչև 5-րդ դասարաններում,
  • համացանցից, այլ աղբյուրներից իմանալ, ուսումնասիրել ամանորյա և Սուրբ Ծննդյան ազգային արարողակարգերը, փորձել երգերով (Ավետիսներ) կատարել որոշ ծիսական գործողություններ,
  • ձայնագրել, տեսագրել յուրաքանչյուր դասարանում որոշ երգերի կատարումներ, տեղադրել ինչպես բլոգում, այնպես էլ Հիմնական դպրոցի կայքում:

Արդյունքում սովորողը

  • կիմանա ամանորյա, Սուրբ Ծննդյան, ծրագրային երգերը, պարերգերը,
  • կկարողանա կատարել, բեմականացնել,
  • կլինի ազգային ծիսական մշակույթը կրող, փոխանցող:

 

Оставьте комментарий