Կոմիտասյան օրեր. Հարավային և Արևելյան դպրոցների երաժշտական հանդիպում

«Պարապմունք — համերգ»    նախագծով 06.10-ն, ժամը 12.00-ին հանդիպեցին Հարավային և Արևելյան դպրոցների սովորողները

Երաժշտության դասավանդողներ՝ Տաթև Ստեփանյան, Մարինե Մկրտչյան

Նպատակ

  • Կոմիտասյան երգացանկի կատարում,
  • խմբային կատարման հմտությունների զարգացում,
  • ազգային երաժշտական մտածողության ձևավորում:

Ընթացք

Արևելյան դպրոցի սովորողները քայլելով, երգելով գալիս են Հարավային դպրոց: Դպրոցի մոտ նրանց դիմավորում են Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողները: Դպրոցի հարակից տարածքում միացյալ կատարում են Կոմիտասի ազգային երգերի մշակումները, նրա ստեղծագործությունները:

Պարապմունք – համերգը շարունակում է դպրոցում, որտեղ կատարվում են կոմիտասյան, հոգևոր ստեղծագործություններ:

Оставьте комментарий