Դիլիջան, Սուրբ Խաչ մատուռ
Դիլիջանի հայտնի թունելն անցանք ու ընկանք մի աշխարհ, որտեղից ոչ ուզում ես հեռանալ, ոչ էլ կշտանում ես … սոված աչք, սոված սիրտ, սոված միտք … ու միանգամից, ու անընդհատ կուլ ես տալիս՝ էլի՜, էլի՜, էլի՜: Էս ե՞րբ դարձա բնությանն էսքան կարոտած, ինչու՞ չեմ հագենում, ի՞նչ եմ ուզում, գոնե հասկանու՞մ եմ: Չէ՛, չեմ հասկանում, միայն ուզում եմ ու չեմ կշտանում: Աստված, էս ի՜նչ է արարել ու տվել մեզ, ինչու՞ ենք հանկարծ հասկանում … հասունանա՞լ էր պետք, թե՞ կորցնել ու նոր հասկանալ կյանքիդ մեջ շռայլ ունեցածդ, որն էնքան էլ չես նկատել, գնահատել, արժևորել:
Դիլիջանն անցանք, սպիտակ երիցուկների, կակաչների, դեղին ծաղիկների դաշտերի կողքով սահեցինք, հասանք Իջևանի Սևքար գյուղ, 241 աստիճանով բարձրացանք Սուրբ Խաչ եկեղեցի … Տե՜ր, ողորմեա … ու ողորմություն ստացած, թեթևացած սահեցինք ներքև …Սուրբ ես, Տե՜ր …
Լուսանկարները՝ Նառա Նիկողոսյանի, Հերմինե Անտոնյանի