Նախագիծ. «Երաժշտական փառատոն. նախապատրաստում, ներկայացում»

IMG_1245

Նախագիծ. «Երաժշտական փառատոն. նախապատրաստում, ներկայացում» 

«Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում» , «Հակաբացիլ հայ ազգային երգ»  նախագծերի շրջանակներում Կոմիտասի գրառած, վերականգնած, ինչպես նաև այլ ազգային երգերի ուսուցում, կատարում, տարածում:

Նպատակ

Երաժշտական ունակությունների  զարգացում, երաժշտական ճաշակի ձևավորում:

Խնդիրներ

  • ուսանողների վոկալ համույթի ստեղծում,
  • Կոմիտասի գրառած երգերի ուսուցում,
  • Երաժշտական փառատոնին երգերի կատարում:

Ընթացքը

Ստեղծել երաժշտական ունակություն, վոկալ տվյալներ ունեցող ուսանողների վոկալ համույթ, ուսուցանել Կոմիտասի գրառած երգերից: Հետևել երգերի մաքուր, գրագետ կատարմանը, կատարել ազգային երգաոճով: Վոկալ համույթը ներկայացնել Երաժշտական փառատոնին:

Արդյունք

Ուսանողը կիմանա Կոմիտասի գրառած, դեռ չկատարված երգերը, կկարողանա կատարել, կլինի այդ երգերը տարածող:

Оставьте комментарий