Նախագիծ «Սովորող – սովորեցնող» — 2

capture

Նախագիծ «Սովորող – սովորեցնող» — 2

Նպատակ

Երաժշտական ճաշակի ձևավորում՝ ազգային մշակույթի միջոցով:

Խնդիրներ

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ծրագրային երգերից երգացանկի ընտրություն,
  • Քոլեջի մի խումբ ուսանողների հետ նախակրթարաններում երգերի ներկայացում,
  • երգերի ուսուցում, կատարում:

Ընթացք

Ուսանողներն իրենց երաժշտության մասնագետի հետ ներկայացնում են նախագծով ընտրած երգերը: Նախակրթարանի երաժշտության դաստիարակը միանում է ուսուցման գործընթացին: Համատեղ ուսուցման արդյունքում սաները կարողանում են ճիշտ ընկալել երգերի ինչպես տեքստի, այնպես էլ՝ մեղեդու կառույցը, կատարել երգերի բնույթին համապատասխան, մաքուր ինտոնացիայով: Երգերի կատարումն ուղեկցվում է խաղով, շարժումներով, մնջախաղով, փոքրիկ բեմականացված տարբերակով, «բնական», շրխկան, հարվածային նվագարանների ռիթմիկ պատկերի ուղեկցությամբ: Երգերի կատարման հետ կարող է կատարվել նաև համապատասխան բանավոր տեքստ՝ բանաստեղծություն, խաղիկ, ասիկ, ասացվածք:

Արդյունք

  • Քոլեջի ուսանողները կլինեն ծրագրային երգերը փոխանցող, տարածող,
  • սաները կլինեն ազգային երգերն իմացող, կատարող, տարածող:

Оставьте комментарий