«Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ» մրցանակ

_DSC7715

Այնքա՜ն պարտավորեցնող… եթե չլիներ համապատասխան պայման, միջավայր, կկարողանայի՞ այսքան բացվել, ստեղծագործել, երևակայել, հետազոտել: Սովորաբար իմ շնորհակալությունը մնում է իմ ներսում, արարքներով եմ կարողանում արտահայտել՝ որքա՜ն զգացված եմ, ցնցված: Այսքան լայն ասպարեզ՝ գործելու ու կանգ չառնելու համար, էլ որտե՞ղ գտնեի, երբ չեմ տարբերում՝ որտեղ է վերջանում աշխատանքը և որտեղ սկսվում ընտանեկանը, իմ անձնականը: Դրանք այնքան հարմոնիկ են բազմաձայնեցվել, որ խմբագրելու կարիք չունեն: Շնորհակալ եմ…

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Քոլեջի Նախադպրոցական կրթության բաժնի ուսանողները սիրով շնորհավորում են բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: