«Հարսանեկան երգեր» նախագծով ծիսական երգեր

«Հարսանեկան երգեր» նախագծով  ծիսական երգեր

Հարսանեկան ծիսական երգեր՝ ընդհանուր կատարման համար  — տեքստեր

Հարսանեկան երգեր՝ մենակատարի և փոքր խմբով կատարելու համար — տեքստեր

Հարսանիք. Պարերգեր

«Թագվոր, քո ձիուն»

«Այն վերի գլխախնձոր»

«Ծառ ծաղկեցավ» , «Զնկլիկ»  — ձայնագրությունը՝ կրթահամալիրի երաժշտության դասավանդող Մարինե Մկրտչյանի, կատարողներ՝ «Նիգ» ազգագրական համույթի մեներգիչներ: Больше

«Հարսանեկան երգեր»  նախագիծ 

IMG_8733

Հակաբացիլ ծես. «Իսկական հարսանիք Ագարակում» ուսումնական նախագծով՝ «Հարսանեկան երգեր»  նախագիծ

Նպատակ
Ազգային մշակույթի յուրացում ծեսերի, սովորույթների, ծիսական երգերի միջոցով:

Խնդիրներ

  • հայկական ավանդական հարսանեկան ծեսի ուսումնասիրություն,
  • հարսանեկան սովորույթների մասին տեղեկության հավաքագրում համացանցից, գրականությունից, ազգագրագետներից, այլ մարդկանցից,
  • հարսանեկան ծիսական երգերի ընտրություն, ուսուցում, կատարում առավոտյան ընդհանուր պարապմունքներին, ինչպես նաև՝ առանձին խմբերով,
  • հարսանեկան պարերգերի ընտրություն, ուսուցում, կատարում:

Աշխատանքի կազմակերպման ձևը
Անհատական և խմբային:

Մասնակիցների կազմը
Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ, միջին, ավագ, կրտսեր դպրոցների սովորողներ:

Ընթացք
Մասնակիցները ուսումնասիրում են հայկական ավանդական ծեսը: Երաժշտական կենտրոնը, մասնավորապես՝ «Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիայի անդամները, հետազոտական աշխատանքի արդյունքում, ըստ ծիսական գործողությունների, ընտրում են երգեր, ինչպես նաև ծեսին համապատասխան պարերգեր, որոնք ուսուցանում են իրենց դասավանդած դպրոցներում՝ սովորողներին, դասավանդողներին: Անհատ և փոքր խմբով կատարման համար նախատեսված երգերը կատարում են «Սեբաստացիներ» վոկալ համույթի անդամները, այլ կատարողներ, որոնք ազգային երգը կարող են կատարել համապատասխան հնչերանգով (ոչ դասական երգեցողությամբ): Յուրաքանչյուր դպրոց, որոշակի ծիսական գործողությանը համապատասխան, կներկայացնի 2 — 3 ծիսական երգ, պարերգ:

Արդյունքների ծավալը և ժամանակացույցը

Հունվարի 8 — 26: Բայց, աշխատանքը անընդհատ է և շարունակական: Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները՝ տեսագրություն, ձայնագրություն:

Հարսանեկան ծիսական երգեր

Հարսանյաց ծես —  տեղեկություններ տարբեր աղբյուրներից

Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ, շարականներ

Ավետիս -1 . կատարում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտության դասավանդող Տաթև Ստեփանյանը, ձայնագրությունը կատարվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:

Больше