«Հարսանեկան երգեր»  նախագիծ 

IMG_8733

Հակաբացիլ ծես. «Իսկական հարսանիք Ագարակում» ուսումնական նախագծով՝ «Հարսանեկան երգեր»  նախագիծ

Նպատակ
Ազգային մշակույթի յուրացում ծեսերի, սովորույթների, ծիսական երգերի միջոցով:

Խնդիրներ

  • հայկական ավանդական հարսանեկան ծեսի ուսումնասիրություն,
  • հարսանեկան սովորույթների մասին տեղեկության հավաքագրում համացանցից, գրականությունից, ազգագրագետներից, այլ մարդկանցից,
  • հարսանեկան ծիսական երգերի ընտրություն, ուսուցում, կատարում առավոտյան ընդհանուր պարապմունքներին, ինչպես նաև՝ առանձին խմբերով,
  • հարսանեկան պարերգերի ընտրություն, ուսուցում, կատարում:

Աշխատանքի կազմակերպման ձևը
Անհատական և խմբային:

Մասնակիցների կազմը
Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ, միջին, ավագ, կրտսեր դպրոցների սովորողներ:

Ընթացք
Մասնակիցները ուսումնասիրում են հայկական ավանդական ծեսը: Երաժշտական կենտրոնը, մասնավորապես՝ «Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիայի անդամները, հետազոտական աշխատանքի արդյունքում, ըստ ծիսական գործողությունների, ընտրում են երգեր, ինչպես նաև ծեսին համապատասխան պարերգեր, որոնք ուսուցանում են իրենց դասավանդած դպրոցներում՝ սովորողներին, դասավանդողներին: Անհատ և փոքր խմբով կատարման համար նախատեսված երգերը կատարում են «Սեբաստացիներ» վոկալ համույթի անդամները, այլ կատարողներ, որոնք ազգային երգը կարող են կատարել համապատասխան հնչերանգով (ոչ դասական երգեցողությամբ): Յուրաքանչյուր դպրոց, որոշակի ծիսական գործողությանը համապատասխան, կներկայացնի 2 — 3 ծիսական երգ, պարերգ:

Արդյունքների ծավալը և ժամանակացույցը

Հունվարի 8 — 26: Բայց, աշխատանքը անընդհատ է և շարունակական: Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները՝ տեսագրություն, ձայնագրություն:

Հարսանեկան ծիսական երգեր

Հարսանյաց ծես —  տեղեկություններ տարբեր աղբյուրներից

Оставьте комментарий