Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

IMG_2732

«Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց» նախագիծ

Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում,
  • ազգային ժառանգության փոխանցում: 

Խնդիրներ

  • ուսումնասիրել Ծառզարդարի ծիսակարգը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրում:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ: 

Աշխատանքի կազմակերպման ձևը

Անհատական և խմբային: 

Մասնակիցների կազմը

Նախակրթարանից մինչև Ավագ դպրոց, Քոլեջ, ծնողներ, բնակիչներ: 

Ընթացքը

Ծեսի նախապատրաստական փուլ

Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Ծաղկազարդի (Ծառզարդարի) ծիսական արարողակարգը: Եղել է տոն, որը ժողովուրդն անվանել է Ծառզարդար, որը խորհրդանշել է գարնան գալուստը: Ծիսական շաբաթվա ընթացքում կատարվում է գարնանային աշխատանք հողամասում, այգում՝ էտում են ծառերը, փորում հողը, մաքրում աղբը, կատարում ծառատունկ, և այլն: Ծաղկազարդին ընդունված է եղել, և այժմ էլ Աշտարակում կացնի բութ մասով երեք անգամ հարվածում են վատ բերք տվող կամ բերք չտվող ծառի բնին և, «վախեցնելով», ասում. «Բար ես տալու, տուր, թե չէ՝ կկտրեմ»: Երկրագործի աշխատանքային նախագիծ (հեղինակ՝ Շողիկ Պողոսյան)
Երեխաները` երկու-երեք հոգով, երբեմն` ավելի մեծ խմբով, ճեռեր ճռռացնելով, կարկաչաներ, ճոճանակ շրխկացնելով, օղակած ուռենու ճյուղեր, մի-մի դույլ ու տոպրակ առած` շրջում էին տնետուն, ծաղկազարդի երգեր երգում և որպես պարգև ձու ու հատիկ ստանում («հատիկ»-ը՝  խաշած ցորենից, սիսեռից, չամիչից ու շաքարահատիկներից  էին պատրաստում:):
Զատկին ածիկ պատրաստելու համար Ծաղկազարդից մեկ շաբաթ առաջ ափսեի  ցանել ցորեն (կարելի է նաև գարի, ոսպ, և այլն): Այն կարելի է գեղարվեստորեն ձևավորել՝ ցանելով այլ տեղ (հին մաշիկի, խաղալիքի, հետաքրքիր ձև ունեցող իրի մեջ, շշի վրա, և այլն):
Ուսուցանել, կատարել Ծաղկազարդի  հոգևոր, ծիսական , ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել Ծաղկազարդի ճյուղի (Կենաց ծառի` Բարին ու Չարը գիտենալու ծառի խորհրդանիշը) պատրաստում, որի վրա, շորի պատառիկների փոխարեն (նախկինում այդպես են արել) կախել ձևավորված զատկական ձվեր, զատիկներ, պտուղներ, ինչպես նաև ծաղիկներ, որոնք տարվա այդ եղանակին աճում են: Կարելի է զարդարել նաև բակում, այգում որևէ ծառ: Ուռենու դալար ճյուղերից պատրաստել գլխին դնելու պսակ: Ակլատիզի վերջին փետուրը Ծաղկազարդի շաբաթվա վերջին օրը դուրս քաշել՝ ազդարարելով Զատիկը:

Ծեսի նախապատրաստական գործընթացին ինտեգրել նաև մայրենի լեզվի դասավանողներին՝ սովորողների հետ համապատասխան նյութեր յուրացնելու համար:
Ծեսը ամբողջական է իր նախապատրաստական և անցկացման փուլերով: Ծիսական ամբողջական գործընթացը նկարագրել, տեսագրել, ներկայացնել հոդվածի տեսքով:

Արդյունքների ծավալը և ժամանակացույցը

Ծեսից մեկ, երկու շաբաթ առաջ: Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները:

Նյութեր՝ նախագծի իրականացման համար

Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում

Նունե Մովսիսյան, Ծիսական տոնացույց . Ծաղկազարդ ,  Երկրորդ Ծաղկազարդ , Ծառզարդարի Ծեսը Հայաստանում

Ծաղկազարդ, Ծառզարդար

Ռ. Հարոյան, «Զատիկ»

Ծաղկազարդին կատարվող երգեր

Հոգևոր

Այսօր մտանէ. Ծաղկազարդի առավոտու երգ

Ծիսական

Զատկական և Ծաղկազարդի երգեր

Այլ նյութեր

Սովորում ենք էտել, կրապատել

Оставьте комментарий