2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի դաստիարակների երաժշտության սեմինար

Սեմինարի թեման

Աշխատանքային երգեր՝ հացթխիկ — լավաշթխիկի, խաղողաքաղի, խաղող ճզմելու

Հացթխիկ — լավաշթխիկի երգեր

Ջաղացըս մանի, մանի

Խաղողաքաղի, խաղող ճզմելու ծիսական երգեր

Բաղը քաղինք, խաղողը տարանք

Հայ մաքրասեր ազգ ենք, միայն այդ մաքրասիրությունը լվաց խաղողի վրայի խմորիչներն ու պակասեցրեց շաքարի տոկոսը: Բոլոր դեպքերում, ճզմեցինք խաղողը, կատարեցինք ծիսական երգեր, պարզեցինք, որ մեր սաներից ոմանք խմել են գինի՝ հայրիկի հետ, առանց հայրիկի իմացության: Սաներն էլ իմացան, որ խաղողը ճզմում են ոտքերով, իսկ քիչ քանակությամբ խաղողը կարելի է ճզմել նաև ձեռքերով:
—  Էկեք ճզմենք քաղցր խաղող:
—  Ինչո՞վ ճզմենք:
—  Ձեռքով ճզմենք:
—  Ձեռքով, ձեռքով, ձեռքով ճզմենք:

—  Էկեք ճզմենք քաղցր խաղող:
—  Ինչո՞վ ճզմենք:
—  Ոտքով ճզմենք:
—  Ոտքով, ոտքով, ոտքով ճզմենք:

Տատիկ զալուր կմաղեր

Նախակրթարանի սաների հետ առանց խաղի երգի ուսուցում չի իրականացվում: