Զատկական Ավագ շաբաթ. երեքշաբթի

Զատկական Ավագ շաբաթ  ,      Ջրաղացի, խնոցու խաղեր

Զատկական Ավագ շաբաթ. երեքշաբթի

Երեքշաբթին  հիմար – իմաստունի վիճակը քաշելու և խնոցի հարելու օրն էր:
… Կանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին: Պատրաստված կարագի մի մասը, անալի թողնելով, պահել են կճուճներում, որ հինգշաբթի օրը օրհնել տան, այլապես կովերը կաթից կկտրվեն:

Հարի, հարի, խնոցի

Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:

Փլավ կեփեմ՝ եղ չըկա,
Փեսեն էկավ՝ տեղ չկա,
Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի:

Оставьте комментарий