Նախագիծ՝ «Աստվածածնի Վերափոխման տոն կամ Խաղողօրհնեք»

img_5296

Նախագիծ՝ «Աստվածածնի Վերափոխման տոն կամ Խաղողօրհնեք»

1. Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով

2. Ծեսն իրականացնողներ

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դաստիարակներ, դասվարներ, ծնողներ, դասավանդողներ,  ճամբարականներ
  • ընտանեկան նախագիծ, որին մասնակցում են ինչպես ընտանիքի անդամներ, այնպես էլ՝ ներկա գտնվող ծանոթ — անծանոթներ

3. Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են  Աստվածածնի Վերափոխման կամ Խաղողօրհնեքի  ծեսը (Սամվել Մկրտչյան՝ «Խաղողօրհնեք»Հ. Խառատյան՝ «Խաղողօրհնեք» ), Վերափոխումն Ս. Աստվածածնի. Խաղողօրհնեք (աղբյուրը՝ Նունե Մովսիսյանի բլոգ)
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • համագործակցելով Քոլեջի Խաղողի և գինու դպրոցի հետ (ղեկավար` Արտակ Ռշտունի), կազմակերպում են խաղողաքաղ՝ Սասնալանջի, Հյուսիսային դպրոցի խաղողի այգիներից,
  • խաղողի օրհնություն եկեղեցում (Խաղողօրհնեքի օրը օրհնվում է ոչ միայն խաղողը, այլև մնացած բարիքները՝ մեղրը, ցորենը և ամենայն բարիք, որ ստեղծում է հողի մշակը։ Կատարվում է Անդաստանի կարգ, օրհնվում են աշխարհի չորս կողմերը, որ խաղաղություն տիրի, այդ թվում՝ մարդկանց հոգիներում)
  • Քոլեջի հնձանում ճզմում են խաղողը,
  • սովորում են խաղողի, խաղողաքաղի, խաղողը ճզմելու և գինի պատրաստելու ազգային, ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • ընտրում ազգային խաղեր, որոնք խաղալու են,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում ծիսական գործողությունների ընթացքը:

4. Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

  • ծեսից մեկ շաբաթ առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները
  • ծեսն իրագործվում է Աստվածածնի Վերափոխման կամ Խաղողօրհնեքի օրը կամ մեկ, երկու օր հետո:

5. Արդյունքները

մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,

կկարողանան

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

կլինեն

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

  1. Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել Խաղողօրհնեքի ծեսը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:

  1. Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել կրթահամալիրի բլոգում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Խաղողօրհնեքի մասին տարբեր աղբյուրներից նյութեր

Հ. Խառատյան՝ «Խաղողօրհնեք»  , 

Ռաիսա Խաչատրյան. «Առաջնապտղի ծիսախորհուրդն ու խաղող-գինի-կարաս գովերգությունները հայ ծիսերգային բանահյուսության մեջ  ,

Սամվել Մկրտչյան՝ «Խաղողօրհնեք»

Խաղողագործությունը Հայաստանում

Ներսես Շնորհալի՝ «Խաղողօրհնեքի օրհնության աղոթք»

Խաղողօրհնեքի ծիսական, ազգային երգեր, պարեր

«Բաղը քաղինք», «Քաղենք խաղողը» — ձայնագրություն,
Բաղը քաղինքՔաղենք խաղողը , Իմ յարն էկավ ի էգին — երգերի բառերը
Անդաստան ,

Խնկի ծառին նման եսԽնկի ծառին նման ես (թարգմանված է աշխարհաբար)

Ազգային պարերգեր

Ազգային պարեր

Оставьте комментарий