Խաղողօրհնեք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

IMG_7489-1

Նախագիծ՝ «Աստվածածնի Վերափոխման տոն կամ Խաղողօրհնեք»

Խաղողօրհնեք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախագիծ

Վայր՝ Քոլեջ, Սարալանջ — Սասնալանջ 
Օր՝ 15.08.2021, ժամ՝ 08.30
Մասնակիցներ
Կրթահամալիրի դպրոցների դասավանդողներ, սովորողներ, դաստիարակներ, ճամբարականներ, հյուրեր

Պատասխանատուներ
Քոլեջի Խաղողի և գինու ուսկենտրոնի ղեկավար՝ Արտակ Ռշտունի, Քոլեջի ծրագրի ղեկավար՝ Տաթև Բլեյան, երաժշտության դասավանդողներ

Օգոստոսի 15-ին, ժամը 08.30 — ծեսի մասնակիցները հավաքվում են Քոլեջում և շարժվում դեպի Սարալանջ — Սասնալանջի խաղողի այգի, որտեղ կատարվում է խաղողաքաղ — խաղողածես: 

Ժամը 09.15 — շարժվում են դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ քաղած բերքը եկեղեցում մասնակից դարձնելու Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի (Խաղողօրհնեք) ծիսական օրհնության:

Ծրագրում

«Երկնքի լույս Թուխ – մանուկներեն ցողված են այս մեր այգիների ողկույզները: Աստված օրհնեց մեր այգիները Նոյի տապանով, Մովսեսի տապանակով, Քրիստոսի Սուրբ Խաչով, Աստվածածնի արցունքով, Լուսավորչի լույս հավատով, Հաց ու գինի, Տեր կենդանի: Մեր այգիներն էլ միշտ պիտի առատ լինեն, ողկույզները՝ միշտ անսպառ»:

Օրհնված խաղողից այնուհետև ողկույզներ են տարվում դրվում լուսաղբյուրների և խաչքարերի վրա, «որպեսզի թռչնակներն էլ անմասն չմնան երկրի այս բարեբերությունից»:

— էս մի ճութը հողի պաշտպան հրեշտակին,
— Էս մի ճութը թռչուններին,
— Էս մի ճութը մուկ—մորեխին,
— Էս մի ճութը որբին ու աղքատին,
— Էս մի ճութը անցորդին,
— էս մի ճութն էլ Արեգակին, Լուսնյակին, Լուսաստղին…

Նույն օրհնված խաղողն է նաև, որ օրհնված գինի պիտի դառնա, և նույն խաղողից է, որ մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեք՝ որպես լիառատության ապահովման նշան:

  • Ծիսական պար

Ծիսական «Աստվածածնա պար»  ( Աստվածածնա պար, ազգային պարեր )

  • Ծիսական, ազգային երգեր

«Բաղը քաղինք», «Քաղենք խաղողը» , «Իմ յարն իջավ ի էգին», «Տո լաո» — Խաղողօրհնեքի ծիսական երգերի կատարում

Խաղողօրհնեքի նյութեր

Կենաց ծառ

  • Ազգային խաղեր

Հայ ժողովրդական ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր — տեսաֆիլմեր

Ազգային բակային խաղեր

Հայկական ավանդական խաղեր

Խաղեր, խաղերգեր, հաշվերգեր

Հայ ժողովրդական մանկական խաղեր

Оставьте комментарий