«Քաղենք խաղողը, լցնենք կողովը» նախագիծ

1

«Քաղենք խաղողը, լցնենք կողովը» նախագիծ 

Նախագիծ՝ «Աստվածածնի Վերափոխման տոն կամ Խաղողօրհնեք»

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով

Խնդիրներ

    • ուսումնական — ճանաչողական. ծանոթանալ խաղողի տեսակներին՝ համ, գույն, ձև
    • խաղողաքաղի, խաղողագովքի ծիսական երգերի կատարում — ուսուցում, տարածում

Ծեսն իրականացնողներ

  • երաժշտության դաստիարակներ, դաստիարակներ, սաներ, ծնողներ, կրտսեր դպրոցի ղեկավարներ, հյուրեր
  • ընտանեկան նախագիծ, որին մասնակցում են ինչպես ընտանիքի անդամներ, այնպես էլ՝ ներկա գտնվող ծանոթ — անծանոթներ

Աշխատանքների ժամանակացույցը, ծավալը, վայրը

  • 18.08.2021, ժամ՝ 11.00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարաններ
  • ծեսից մեկ շաբաթ առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները

Ընթացքը

Նախապատրաստական փուլ.

  • ծիսական խաղողահավաք Սարալանջից, ընտանեկան բերքահավաք սեփական խաղողի վազից (կամ խաղողի գնում)
  • քայլարշավ դեպի դպրոցներ
  • ուղիղ եթերներ

Ծիսական արարողակարգ

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են  Աստվածածնի Վերափոխման կամ Խաղողօրհնեքի  ծեսը (Սամվել Մկրտչյան՝ «Խաղողօրհնեք»Հ. Խառատյան՝ «Խաղողօրհնեք» ),
  • համակարգում են հիմնական գործողությունները
  • համագործակցելով Քոլեջի Խաղողի և գինու դպրոցի հետ (ղեկավար` Արտակ Ռշտունի), կազմակերպում են խաղողաքաղ՝ Սասնալանջի, Հյուսիսային դպրոցի խաղողի այգիներից
  • խաղողի օրհնություն եկեղեցում (Խաղողօրհնեքի օրը օրհնվում է ոչ միայն խաղողը, այլև մնացած բարիքները՝ մեղրը, ցորենը և ամենայն բարիք, որ ստեղծում է հողի մշակը։ Կատարվում է Անդաստանի կարգ, օրհնվում են աշխարհի չորս կողմերը, որ խաղաղություն տիրի, այդ թվում՝ մարդկանց հոգիներում)
  • սովորում են խաղողի, խաղողաքաղի ազգային, ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր
  • ընտրում ազգային խաղեր, որոնք խաղալու են
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում ծիսական գործողությունների ընթացք

Մեդիագործիքներ՝

հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ

Ակնկալվող արդյունքներ՝

Խաղողածեսի իրականացում 2-4 տարեկանների, ծնողների, համայնքի և գործընկերների հետ: Զգացողություններ, պատում-տպավորություններ սաների, դաստիարակների կողմից։ Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, ստեղծում մեր խաղողածեսի փաթեթը, տեղադրում բլոգում, ենթակայքում, լուսաբանում-տարածում սոցցանցերում:

Ծրագրում.

Անդաստանի կարգ

Խաղողօրհնեք

«Երկնքի լույս Թուխ – մանուկներեն ցողված են այս մեր այգիների ողկույզները: Աստված օրհնեց մեր այգիները Նոյի տապանով, Մովսեսի տապանակով, Քրիստոսի Սուրբ Խաչով, Աստվածածնի արցունքով, Լուսավորչի լույս հավատով, Հաց ու գինի, Տեր կենդանի: Մեր այգիներն էլ միշտ պիտի առատ լինեն, ողկույզները՝ միշտ անսպառ»:

Օրհնված խաղողից այնուհետև ողկույզներ են տարվում դրվում լուսաղբյուրների և խաչքարերի վրա, «որպեսզի թռչնակներն էլ անմասն չմնան երկրի այս բարեբերությունից»:

— էս մի ճութը հողի պաշտպան հրեշտակին,
— Էս մի ճութը թռչուններին,
— Էս մի ճութը մուկ—մորեխին,
— Էս մի ճութը որբին ու աղքատին,
— Էս մի ճութը անցորդին,
— էս մի ճութն էլ Արեգակին, Լուսնյակին, Լուսաստղին…

Նույն օրհնված խաղողն է նաև, որ օրհնված գինի պիտի դառնա, և նույն խաղողից է, որ մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեք՝ որպես լիառատության ապահովման նշան:

«Բաղը քաղինք», «Քաղենք խաղողը»  Խաղողօրհնեքի ծիսական երգերի կատարում

Խաղողօրհնեքի նյութեր

Ազգային խաղեր

Հայ ժողովրդական ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր — տեսաֆիլմեր

Ազգային բակային խաղեր

Հայկական ավանդական խաղեր

Խաղեր, խաղերգեր, հաշվերգեր

Հայ ժողովրդական մանկական խաղեր

Оставьте комментарий