Նախագիծ՝ «Վարդավառը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

«Հանրակրթական ծես. ստեղծում, փոխանցում»   

Նախագիծ. «Վարդավառը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

37207441_1487745984660548_3107004506139787264_o

1. Նպատակը

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
  • ծեսը վերականգնել, նոր կյանք տալ:

2. Ծեսն իրականացնողներ

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ճամբարների տարատարիք սովորողներ,
  • ընտանեկան նախագիծ, որին մասնակցում են ինչպես ընտանիքի անդամները, այնպես էլ՝ ներկա գտնվող ծանոթ — անծանոթներ:

3. Ընթացքը

4.  Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

  • ծեսից մեկ շաբաթ առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները,
  • ծեսն իրագործվում է Վարդավառի օրը (Զատիկից 90 օր հետո)՝ հուլիսի 23-ին:

5.  Արդյունքները

մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները:

կկարողանան

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ազգային ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

կլինեն

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

6.  Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել Վարդավառի ծեսը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:

7.  Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել կրթահամալիրի բլոգում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Վարդավառի և Անձրևաբեր ծեսի երգեր, երգերի տեքստեր

Իրականացրել ենք  Վարդավառի ընտանեկան ծես, որտեղ ներառել եմ մեր ընտանիքի բոլոր անդամներին: Նախորդ օրը  թոռնիկներիս հետ գնացինք Հառիճ,  շրջեցինք, արտերից մեկի տիրոջ թույլտվությամբ մի խուրձ ցորենի հասկ հավաքեցինք: Բերեցինք Արթիկ, որտեղ մայրս էր ապրում, պատրաստեցինք  Խաչբուռ: Հաջորդ օրը  Վարդավառն էր, այն իրագործեցինք ծիսական Խնդումով, Խաչբուռով, երգով, ինչպես նաև ջրոցիով:

Բացի վերը նշվածից  (Վարդավառի ծեսն  Արևելյան դպրոցի ներքին բակում, Վարդավառը Մալաթիա – Սեբաստիա համայնքի թիվ 82 մանկապարտեզում), Վարդավառն իրականացրել ենք՝

Оставьте комментарий