Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ 03.02.2023

Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ 03.02.2023

«Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» , «Ուսումնական ժամերգություն»  նախագծերով՝ ըստ  Ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգի

Ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգ

Վայրը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Օրը` 03.02.2023

Ժամը` 09.00 — 09.15

Պատասխանատու՝ Քոլեջ

Մասնակիցներ` Քոլեջի «Սեբաստացի պատանիներ» հանրակրթական երգչախումբ, կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Խմբավարներ` Մարինե Մկրտչյան, Արմենուհի Սոկրատունի

Լուսաբանող՝ Քոլեջի Լուսանկարչական բաժնի ուսանողներ

Ծրագրում՝

1. «Հայր մեր»

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

2.  Ն. Շնորհալի՝  «Առաւօտ լուսոյ»

Առաւոտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բղխումն ի Հօրե,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ,
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

3.  Ներսես Շնորհալի 850. Քոլեջի «Սեբաստացի պատանիներ»` «Աշխարհ ամենայն»

Աշխարհ ամենայն առ իս նայեցեալ, ախտակից լերուք:
Բանամ ըզշրթունս, բարբառիմ լեզվովս, բողոքեմ զանձնէս:
Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա:

Գող եղե մեղաց, գտող կորըստեան, գուբ ինձ փորեցի:
Դաւեցի զանձն իմ, դաւաճանեցի, դարան գործեցի:
Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա:

Երբեմն էի լոյս, եւ այժմ եմ խաւար, եւ ըստվեր մահու:
Զիարդ պատմեցից. զթիւ մեղաց իմոց, զի բազում են յոյժ:
Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա:

Էրկինք եւ երկիր, եկայք ողբացեք եղկելի զանձն իմ:
Ընտրեցի ըզչարն. ընկալայ կամաւ ըզհոյլըս մեղաց:
Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա:

4.  Մ. Խորենացի՝ «Անըսկիզբն»,  կատարող՝ «Սեբաստացիներ» վոկալ համույթ

5.  Ներսես Շնորհալի 850.  «Հորդորակ»

Անեղանելիդ Աստված, Հայր ամենակալ,
Ընկալ զաղաչանըս մեր քոց պաշտոնեից:

Ի Հորե ծագումն անճառ, արեգակն արդար,
Ծագեա ի հանձինըս  մեր, զլոյդս ողորմութեան:

Ի Հորե բըղխեալ Հոգի, աղբյուր բարութեան,
Լուսով քով լըցո ըզմեզ հայսմ առավոտուս:

6.  Հատված Սուրբ Պատարագից

Հազարաց հրեշտակապետք կան առաջի Քոյ. և բիւրք բիւրոց հրեշտակք պաշտեն զՔեզ, Տէր. և ի մարդկանէ հաճեցար ընդունիլ զօրհնութիւն ձայնիւ խորհրդականաւ.Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

7.  Հատված Սուրբ Պատարագից

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

8.  Ներսես Շնորհալի 850. «Զարթիք փառք իմ»

  • Զարթիք փառք իմ, զարթիք. և ես զարթեաց առավոտուց. ալելուիա:
  • Զարթիք ընդ զըվարթունս, մանկունք վերինըն Սիոնի. ալելուիա:
  • Զարթիք որդիք լուսոյ ի օրհնություն Հօրըն լուսոյ. ալելուիա:
  • Զարթիք փրկեալք արեամբ և տուք  ըզփառըս  փըրկողին. ալելուիա:
  • Զարթիք նոր ժողովուրդք նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:
  • Զարթիք հարսունք հոգւով սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա:

9. «Հայրապետական Մաղթերգ»

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Оставьте комментарий