Ուսումնական ժամերգություն՝ Ն. Շնորհալիով. Սուրբ Երրորդություն եկեղեցի, 31.03.2023

Ուսումնական ժամերգություն  Ներսես Շնորհալի 850 , Սուրբ Երրորդություն եկեղեցի,  31.03.2023

Եկեղեցում գտնվելու կանոններդիմելաձևեր

«Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» , «Ուսումնական ժամերգություն»  նախագծերով՝ ըստ  Ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգի

Վայրը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Օրը` 31.03.2023

Ժամը` 09.00 — 09.15

Պատասխանատու՝ Քոլեջ

Մասնակիցներ` Քոլեջի «Սեբաստացի պատանիներ» հանրակրթական երգչախումբ, կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Խմբավարներ` Մարինե Մկրտչյան, Արմենուհի Սոկրատունի

Լուսաբանող՝ Քոլեջի Լուսանկարչական բաժնի ուսանողներ

Ծրագրում՝

1. «Հայր մեր»

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

2.  Ն. Շնորհալի՝  «Առաւօտ լուսոյ»

Առաւոտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բղխումն ի Հօրե,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ,
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

3.  Ներսես Շնորհալի 850, «Աշխարհ ամենայն».  Քոլեջի «Սեբաստացի պատանիներ»` 

Աշխարհ ամենայն առ իս նայեցեալ, ախտակից լերուք:
Բանամ ըզշրթունս, բարբառիմ լեզվովս, բողոքեմ զանձնէս:
Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա:

Գող եղե մեղաց, գտող կորըստեան, գուբ ինձ փորեցի:
Դաւեցի զանձն իմ, դաւաճանեցի, դարան գործեցի:
Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա:

Երբեմն էի լոյս, եւ այժմ եմ խաւար, եւ ըստվեր մահու:
Զիարդ պատմեցից. զթիւ մեղաց իմոց, զի բազում են յոյժ:
Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա:

Էրկինք եւ երկիր, եկայք ողբացեք եղկելի զանձն իմ:
Ընտրեցի ըզչարն. ընկալայ կամաւ ըզհոյլըս մեղաց:
Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա:

4.  Կոմիտաս՝  «Մանուկների հա՛յր  մեր»

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.
Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

4.  Ներսես Շնորհալի՝ «Հայրապետ սուրբ եւ անբիծ» շարական,  կատարողներ՝ Մարինե Մկրտչյան, Արմենուհի Սոկրատունի

5.  Ներսես Շնորհալի 850. «Հորդորակ» — կատարող՝ Քոլեջի «Սեբաստացի պատանիներ» հանրակրթական երգչախումբ

Անեղանելիդ Աստված, Հայր ամենակալ,
Ընկալ զաղաչանըս մեր քոց պաշտոնեից:

Ի Հորե ծագումն անճառ, արեգակն արդար,
Ծագեա ի հանձինըս  մեր, զլոյդս ողորմութեան:

Ի Հորե բըղխեալ Հոգի, աղբյուր բարութեան,
Լուսով քով լըցո ըզմեզ հայսմ առավոտուս:

6.  Հատված Սուրբ Պատարագից.  «Քրիստոս ի մէջ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ,
Որ էնն Աստված աստ բազմեցավ:
Խաղաղութեան ձայն հնչեցավ,
Սուրբ ողջունիս հրաման տվավ:

Եկեղեցիս մի անձն եղև,
Համբույրս հոդ լրման տվավ,
Թշնամությունն հեռացավ,
Սերն ընդհանուրս սփռեցավ:

Արդ, պաշտոնեայք բարձեալ ըզձայն,
Տուք զօրհնություն ի մի բերան,
Միասնական աստվածութեան,
Որում սրովբեքն են սրբաբան:

7.  Հատված Սուրբ Պատարագից՝ «Հազարաց հրեշտակապետք կան առաջի Քոյ», կատարող՝ Քոլեջի «Սեբաստացի պատանիներ» հանրակրթական երգչախումբ

Հազարաց հրեշտակապետք կան առաջի Քոյ. և բիւրք բիւրոց հրեշտակք պաշտեն զՔեզ, Տէր. և ի մարդկանէ հաճեցար ընդունիլ զօրհնութիւն ձայնիւ խորհրդականաւ.Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

8.  Ներսես Շնորհալի 850. «Զարթիք փառք իմ»

  • Զարթիք փառք իմ, զարթիք. և ես զարթեաց առավոտուց. ալելուիա:
  • Զարթիք ընդ զըվարթունս, մանկունք վերինըն Սիոնի. ալելուիա:
  • Զարթիք որդիք լուսոյ ի օրհնություն Հօրըն լուսոյ. ալելուիա:
  • Զարթիք փրկեալք արեամբ և տուք  ըզփառըս  փըրկողին. ալելուիա:
  • Զարթիք նոր ժողովուրդք նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:
  • Զարթիք հարսունք հոգւով սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա:

9. «Հայրապետական Մաղթերգ»

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Оставьте комментарий