Ուսումնական ժամերգություն, Սուրբ Երրորդություն եկեղեցի, 02.02.2024

Ուսումնական ժամերգություն, Սուրբ Երրորդություն եկեղեցի, 02.02.2024

Եկեղեցում գտնվելու կանոններդիմելաձևեր

«Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» ,   «Ուսումնական ժամերգություն»  նախագծերով՝ ըստ  Ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգի

Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Օր` 02.02.2024

Ժամ` 09.00 — 09.15

Պատասխանատու՝  Քոլեջ

Մասնակիցներ` Քոլեջ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, ծնողներ

Խմբավար` Մարինե Մկրտչյան

Լուսաբանող՝ Մարիամ Մխիթարյան

Ծրագրում՝

1. «Հայր մեր»

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

2.  Ն. Շնորհալի՝  «Առաւօտ լուսոյ»

Առաւոտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բղխումն ի Հօրե,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ,
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

Երրեակ միութիւն,
Եղելոց խնամող,
Եվ ինձ ողորմեա:

Զարթիր, Տէր, յօգնել,
Զարթո ըզթմրեալս,
Զուարթնոց նըմանիլ:

3.  Ն. Շնորհալի՝  «Նոր Ծաղիկ», կատարող՝ Սեդա Թևանյան

Նոր ծաղիկ պայծառ ցուցաւ, այսօր ի նոր գերեզմանէն:
Երեւեալ լոյս յարութեան, աւետիս, ի խաւարի ստուերաց մահու, աւետիս:
Յարեաւ Քրիստոս, աւետիս:

4.  Կոմիտաս՝  «Մանուկների հա՛յր  մեր»

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.
Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

5.  Հատվածներ Սբ. Պատարագից

«Մարմին Տերունական» «Հազարաց հրեշտակապետք կան առաջի Քո»
Քոլեջի «Սեբաստացի պատանիներ»

Մարմին տերունական և արյուն փրկչական կա առաջի.
Երկնային զորությունք հաներևույթս
Երգեն և ասեն անհանգիստ բարբառով.
Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տեր զորութեանց:

Հազարաց հրեշտակապետք կան առաջի Քո
Եվ բյուրք բյուրոց հրեշտակք պաշտեն ըզՔեզ, Տեր,
Եվ ի մարդկանե հաճեցար ընդունիլ զօրհնություն ձայնիվ խորհրդականավ,
Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տեր զօրութեանց:

6.  «Սուրբ Աստուած »

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ հայտնեցար վասն մեր, ողորմեա՛ մեզ:

7.  «Յիշեա Տէր»

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

8. «Սեբաստացիներ» վոկալ համույթ

  • Կոմիտաս՝ «Տեր, ողորմեա»

7.  Ներսես Շնորհալի 850. «Զարթիք փառք իմ»

  • Զարթիք փառք իմ, զարթիք. և ես զարթեաց առավոտուց. ալելուիա:
  • Զարթիք ընդ զըվարթունս, մանկունք վերինըն Սիոնի. ալելուիա:
  • Զարթիք որդիք լուսոյ ի օրհնություն Հօրըն լուսոյ. ալելուիա:
  • Զարթիք փրկեալք արեամբ և տուք  ըզփառըս  փըրկողին. ալելուիա:
  • Զարթիք նոր ժողովուրդք նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:
  • Զարթիք հարսունք հոգւով սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա:

9. «Քրիստոս ի մէջ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ,
Որ էնն Աստված աստ բազմեցավ:
Խաղաղութեան ձայն հնչեցավ,
Սուրբ ողջունիս հրաման տվավ:

Եկեղեցիս մի անձն եղև,
Համբույրս հոդ լրման տվավ,
Թշնամությունն հեռացավ,
Սերն ընդհանուրս սփռեցավ:

Արդ, պաշտոնեայք բարձեալ ըզձայն,
Տուք զօրհնություն ի մի բերան,
Միասնական աստվածութեան,
Որում սրովբեքն են սրբաբան:

10. «Հայրապետական Մաղթերգ»

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Оставьте комментарий