Կոմիտասի գրառած երգերի կատարում

snapshot-4-11-1-2016-8-19-pmsnapshot-1-11-1-2016-8-16-pmsnapshot-2-11-1-2016-8-18-pm

«Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում»   նախագծով շարունակվում են աշխատանքները: Սեբաստացու օրերին, նոյեմբերի 17-ին, ժամը 14.30-ին, համերգասրահում կներկայացվեն Կոմիտասի գրառած երգերի կատարումներ՝ Լիանա Տեր Պետրոսյանի, Սյուզի Մարգարյանի, Տաթև Ստեփանյանի  կատարմամբ: Նախագծի հեղինակ և համակարգող՝ Մարինե Մկրտչյան:

Երրորդ տարին է՝ Կոմիտասի գրառած երգերը վերականգնվում և կատարվում են կրթահամալիրում: Այդ երգերից «Սարեն կուգաս», «Հե՜յ, գյուլ եմ», «Մարե», «Թագվոր, քո ձիուն», «Այն վերի գլխախնձոր», «Օրհնե, Հիսուս, օրհնե, Քրիստոս», «Աբարանը քարոտ ա», «Աման, աման, Դերիկո յար», «Կաքավն էկավ» երգերն արդեն դարձել են բոլորի կողմից սիրված և կատարվող, իսկ երեքը՝ «Ծաղիկ ունիմ շատ բաց ա», «Շուշոն էլեր կերթեր էգին», «Տարան Նուբարս, տարան»՝ անհատական կատարման համար: Հույս ունենք, որ այս անգամ էլ որոշ երգեր կմտնեն ընդհանուր կատարման երգացանկի մեջ, և կիրականացվի Կոմիտասի գրառած հայկական ժողովրդական երգերի տարածումը իր իսկ ժողովրդի մեջ:

Լիանա Տեր Պետրոսյան

Ընկերով կայնած քուչեն

Լեզուս չի խոսում, լալ եմ

Ծառի տակին կար կանեմ

2. Սյուզի Մարգարյան

Հո՛յ, յար

Ձուն դնեմ թավեն, խաշեմ

Ախ, լոթի Մարան

3. Տաթև Ստեփանյան

Էլու յար

Ելի՛, յաման, յար ջան, օ՜յ, օ՜յ

4. Նախորդ անգամ ներկայացված երգերից կկատարվեն

Ծաղիկ ունիմ շատ բաց ա

Շուշոն էլեր կերթեր էգին

Տարան Նուբարս, տարան

«Ծառի տակին կար կանեմ» երգի ուսուցում՝ համերգասրահի ունկնդրին

Մեջբերում տնօրենի օրագրից. «Բայց անելիքն է, որպես հեղինակային մանկավարժություն, բաց-հայտնի. թատրոն լաբորատորիայում, թե երգի-երաժշտության լաբորատորիայում… թե մանկավարժության լաբորատորիայում պիտի այսպես կոնկրետ-բարեխիղճ զբաղվել քո ընտրած աստվածահաճո-աստվածատուր գործով՝ հետազոտական մանկավարժությամբ թե մանկավարժական հետազոտությամբ… Սրա մասի՞ն էինք խոսում նոր հաստատումներով  Մարինե Մկրտչյանի նախագծի  հերթական հրապարակային ներկայացմանը, որտեղ սեբաստացի աղջիկների-գործընկերուհիների մի բույլ գլխապտույտ պարգևեց իր…. հասունությամբ… Տաթև Ստեփանյանը, որ իմ աղջիկն է Դավիթ Բլեյանի այս տարիքից, Սյուզի Մարգարյանը, Լիանա Պողոսյանը, Տաթև Մանվելյանը ֆլեյտայով… Սեբաստացի երգչախումբը՝ իր մաեստրոյով, այս խնկարկումի մասնակից-ունկնդիրը՝ հասուն-հասուն… ծափահարում էր…»:

Оставьте комментарий