Նախագիծ՝ «Ազգային օպերա. Համբարձում»

IMG_3684

Նախագիծ՝ «Ազգային օպերա. Համբարձում»

  1. Թեման

Ազգային օպերա. Համբարձում

  1. Մասնակիցների, սովորողների տարիքային խումբը

Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ, Միջին դպրոցի 6-րդ, Կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ

  1. Աշխատանքների ծավալը, ժամանակացույցը

Նախագծի իրականացումը նախատեսվում է մարտ-հունիս ամիսներին

  1. Աշխատանքների ընթացքը, նպատակը, խնդիրներն ու արդյունքները

Նպատակ 

Կոմիտասի, Թումանյանի, ազգային մշակութային ժառանգության յուրացում:

Խնդիրներ

  • օպերայի երաժշտական կառույցին համապատասխան լիբրետոյի (սցենար) և պարտիտուրայի ստեղծում
  • Համբարձման թեմայով համապատասխան ծիսական երգերի, պարերգերի, պարերի ուսուցում, կատարում
  • Կոմիտասի գրառած երգերի, պարերգերի ուսուցում, կատարում
  • Թումանյանի ստեղծագործություններից ընտրած մասերի ուսուցում, կատարում
  • համագործակցում Հարավային և Միջին դպրոցի երաժշտության դասավանդողների հետ
  • երգի ուսուցման և կատարման միջոցով

երաժշտական ունակությունների զարգացում,
ազգային երգի համապատասխան կատարողական վարպետության մշակում
գեղագիտական ճաշակի ձևավորում

Ընթացքը

Խորհրդակցելով Արթուր Շահնազարյանի, Մարիաննա Տիգրանյանի, Մարիետ Սիմոնյանի, Քնարիկ Ներսիսյանի հետ, ուսումնասիրել թեմային համապատասխան նյութերը, առանձնացնել այն հատվածները, որոնց հիման վրա կառուցվելու է լիբրետոն: Կատարել ազգային, ծիսական երաժշտական նյութերի ընտրություն: Համագործակցելով Հարավային և Միջին դպրոցների հետ, երաժշտության (Հասմիկ Մելքոնյան, Մարիամ Մնացականյան), մայրենիի (Գոհար Բալջյան, Քրիստինե Շահբազյան) դասավանդողների հետ,  առանձնացված նյութերի հիման վրա ստեղծել ազգային օպերայի լիբրետոն: Սովորողներին ուսուցանել բանավոր և երաժշտական նյութը: Լիբրետոն՝ նյութերի հետ համացանցով հասանելի դարձնել բոլորին: Շատ կարևոր է, որ կատարող – ունկնդիր կապը, ստեղծելով ազատ, անմիջական անկաշկանդ միջավայր, կատարի իր ուսումնական աշխատանքային դերը՝ ջնջելով ունկնդիր – կատարող օղակների մեջ եղած տարածությունը:

Սովորողների հետ տարվող աշխատանք

  • երգերի, պարերգերի, պարերի ուսուցում
  • ունկնդրման կազմակերպում
  • մայրենիի ինտեգրում՝ տեքստի ուսուցում, տպավորություն, կարծիք, պատում և այլն

Արդյունքներ 

Սովորողը կիմանա 

  • Կոմիտասի ստեղծած, գրի առած և մշակած հայկական ժողովրդական երգերը,
  • այլ ազգային, ծիսական երգեր
  • Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները

Սովորողը կլինի

  • Կոմիտասի երգերը իմացող, փոխանցող, տարածող
  • ազգային երգերն իմացող, փոխանցող, տարածող
  • Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն իմացող, տարածող

Սովորողը կկարողանա

  • կատարել ազգային, կոմիտասյան երգերը՝ ազգային երգարվեստին բնորոշ հնչերանգով
  • կատարել Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները
  • համացանցից, այլ աղբյուրներից ինքնուրույն գտնել անհրաժեշտ նյութեր

Արդյունքների ներկայացումը

Աշխատանքի ընթացքը կարող է լուսաբանվել կայքում, բլոգում: Սովորողները իրենց ենթակայքերում, բլոգում կներկայացնեն Կոմիտասի, Թումանյանի մասին իրենց կատարած հետազոտական աշխատանքները: Որպես ամբողջական ազգային օպերա կներկայացվի հանդիսատես-մասնակցին:

«Ազգային օպերա. Համբարձում» — նյութեր

Նախագիծն իր մեջ ներառում է.

Նախագիծ՝ «Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց»

Նախագիծ՝ «Հարության (Զատիկի) ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Նախագիծ՝ «Դասարանական երգչախմբեր»

Նախագիծ՝ «Դասարանական երգչախմբերի համագործակցությունը՝ խմբերգային բազմաձայն համատեղ երգեցողության արդյունավետ միջոց»

Նախագիծ. «Կոմիտասի գրառած պարերգերի կատարում»

Оставьте комментарий