Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ 10.06.2022

Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ 10.06.2022

«Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» , «Ուսումնական ժամերգություն»  նախագծերով՝ ըստ  Ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգի

Վայրը` Սուրբ Երրորդություն եկեղեցի

Օրը` 10.06.2022

Ժամը` 09.00 — 09.15

Պատասխանատու` Քոլեջ

Մասնակիցներ` Քոլեջի «Սեբաստացի պատանիներ» երգչախումբ, կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Խմբավարներ` Մարինե Մկրտչյան, Արմենուհի Թամոյան

Ընթերցանության համակարգող` Թամար Ղահրամանյան

Լուսաբանող՝ Քոլեջի Լուսանկարչական բաժնի ուսանողներ

Ծրագրում`

1. «Հայր մեր»

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

2. «Առաւօտ լուսոյ»՝ Ն. Շնորհալի

Առաւոտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բղխումն ի Հօրե,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ,
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

Երրեակ միութիւն,
Եղելոց խնամող,
Եվ ինձ ողորմեա:

Զարթիր, Տէր, յօգնել,
Զարթո ըզթմրեալս,
Զուարթնոց նըմանիլ:

3.  Քոլեջի «Սեբաստացի պատանիներ». Ներսես Շնորհալի՝ «Նոր ծաղիկ»

Նոր ծաղիկ պայծառ ցուցավ, այսօր ի նոր գերեզմանեն:
Երևյալ լույս յարության, ավետիս,
ի խավարի ստվերաց մահու, ավետիս:
Հարեավ Քրիստոս, ավետիս:

4.  Կոմիտաս՝  «Մանուկների հա՛յր  մեր»

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.
Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

6. Յամենայնի

Յամենայնի օրհնեալ ես Տէր.
օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ.
գոհանամք ըզքէն. աղաչեմք զքեզ, Տէր,
Աստուած մեր։

5.  Հոգևոր ընթերցում

Ս. Ներսես Շնորհալի «Հաւատով խոստովանիմ»

Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Անբաժանելի լոյս,
Միասնական սուրբ Երրորդութիւն
Եւ մի Աստուածութիւն,
Արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի.
Հալածեա ի հոգւոյ իմմէ
Զխաւար մեղաց եւ անգիտութեան.
Եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ՝
Աղօթել քեզ ի հաճոյս
Եւ ընդունիլ ի քէն զխնդրուածս իմ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

6.  Քոլեջի «Սեբաստացի պատանիներ». հոգևոր շարական՝ «Զարթիք փառք իմ»,

  • Զարթիք փառք իմ, զարթիք. և ես զարթեաց առավոտուց. ալելուիա:
  • Զարթիք ընդ զըվարթունս, մանկունք վերինըն Սիոնի. ալելուիա:
  • Զարթիք որդիք լուսոյ ի օրհնություն Հօրըն լուսոյ. ալելուիա:
  • Զարթիք փրկեալք արեամբ և տուք  ըզփառըս  փըրկողին. ալելուիա:
  • Զարթիք նոր ժողովուրդք նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:
  • Զարթիք հարսունք հոգւով սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա:

Հատված Սուրբ Պատարագից

Հազարաց հրեշտակապետք կան առաջի Քոյ. և բիւրք բիւրոց հրեշտակք պաշտեն զՔեզ, Տէր. և ի մարդկանէ հաճեցար ընդունիլ զօրհնութիւն ձայնիւ խորհրդականաւ.Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

8. «Սեբաստացիներ» վոկալ համույթ. Կոմիտաս, «Տէր, ողորմեա»

7. «Քրիստոս ի մէջ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ,
Որ էնն Աստված աստ բազմեցավ:
Խաղաղութեան ձայն հնչեցավ,
Սուրբ ողջունիս հրաման տվավ:

Եկեղեցիս մի անձն եղև,
Համբույրս հոդ լրման տվավ,
Թշնամությունն հեռացավ,
Սերն ընդհանուրս սփռեցավ:

Արդ, պաշտոնեայք բարձեալ ըզձայն,
Տուք զօրհնություն ի մի բերան,
Միասնական աստվածութեան,
Որում սրովբեքն են սրբաբան:

8.  Քոլեջի «Սեբաստացի պատանիներ». հատված Սուրբ Պատարագից՝ «Առաջի Քո, Տէր» 

Առաջի Քո Տեր: Որդի Աստուծո,
Որ պատարագյալ Հոր ի հաշտություն՝
Հաց կենաց բաշխիս ի մեզ,
Հեղմամբ արեան Քո սուրբ,
Աղաչեմք ըզՔեզ՝ ողորմեա
Արեամբ Քով փրկեալ հոտի:

9. «Հայրապետական Մաղթերգ»

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Оставьте комментарий