«Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ, ամանորյա խաղեր» նախագիծ

IMG_20220103_161423-1

«Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ, ամանորյա խաղեր» նախագիծ

Նախատեսված է՝

Նախակրթարանից մինչև ավագ, միջին, կրտսեր դպրոցների, քոլեջի սովորողների, ծնողների, այլոց համար

Մասնակիցներ՝

Քոլեջի նախակրթարանի սաներ, ուսանողներ

Իրականացման տևողությունը՝

Նախապատրաստական երեք շաբաթյա փուլ և նշված օրվա ծիսական խաղային արարողություն

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում,
  • սովորողների գեղագիտական ճաշակի զարգացում:

Խնդիրներ

  • ծննդյան «Ավետիս»-ների, ծրագրային երգերի ուսուցում, կատարում,
  • Ամանորյա և Սուրբ Ծննդյան ազգային ծիսական արարողակարգի յուրացում,
  • ընկույզներով չարխափանի պատրաստում,
  • ընկույզներով մանկական խաղերի ուսուցում,
  • Ամանորյա և Սուրբ Ծննդյան ծիսականացված տոնակատարություն,
  • նախապատրաստական  գործընթացի տեսագրում,
  • տեսադասի ստեղծում:

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

կարողանան կատարել Ամանորյա, Սուրբ Ծննդյան ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր, պատրաստել ծիսական պարագաներ

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)`

Միջավայրը 

իրականացվում է դպրոցում, տանը, դրսում

Կիրառվող մեթոդները՝

համագործակցային, խմբային, հետազոտական-որոնողական

Աշխատանքի կազմակերպման ձևը

Անհատական և խմբային:

Մասնակիցների կազմը 

Քոլեջի նախակրթարանի, 5 տարեկանների խմբեր, 1-3-րդ կուրսերի ուսանողներ:

Նախագծի իրականացման ընթացքը 

Ընտրել այն «Ավետիս»-ները, որոնք կատարվելու են, ուսուցանել սաներին, սովորողներին:  Համացանցից, այլ աղբյուրներից իմանալ, ուսումնասիրել Սուրբ Ծննդյան ազգային արարողակարգը, ինչպես են նշել իրենց ծնողները, նախնիները, ինչ երգեր, սովորույթներ են եղել: Սովորել և խաղալ ընկույզներով խաղեր, պատրաստել ամանորյա ծիսական պարագա՝ Չարխափան: Չարխափանով կարելի է խաղալ շատ հետաքրքիր խաղ՝ չքացնելով անտարբերությունը, փնթիությունը, խաբարբզիկությունը, իրար նեղացնելը, հիվանդությունը, և այլն: Կարևորն այն է, որ խաղն ուրախ ընթանա, լինի հումորով:
Պատրաստել բարեմաղթանքներ՝ դրված ընկույզի մեջ, ձևավորել այն և կախել ամանորյա ծառի ճյուղին: Դպրոցում, տանը մեծերի օգնությամբ կամ ինքնուրույն պատրաստել ծիսական «Ասիլ Բասիլ»-ներ: Սա թխվածք է, որը պատրաստվում է իրերի տեսքով, որոնցից յուրաքանչյուրն ունի որևէ խորհուրդ: Սրանք կարելի է թելով կախել ծիսական ճյուղին:
Որոշել ծիսակարգի ընթացքը, իրականացնել որոշված տեղում, որտեղ հնարավոր կլինի նաև խաղալ ընկուզախաղեր:
Ձայնագրել, տեսագրել «Ավետիս»-ների կատարումներ, տեղադրել բլոգում, ենթակայքում:

Սովորողը, սանը

  • կիմանա Սուրբ Ծննդյան երգեր, պարեր, ծիսակարգ, ամանորյա մանկական, այլ խաղեր,
  • կկարողանա կատարել, տարածել,
  • կլինի ազգային ծիսական մշակույթը կրող, փոխանցող:

Նախագծի ամփոփում , գնահատում   

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ

Նյութեր՝

1.  Սուրբ Ծննդյան Ավետիս  — կատարում,    Սուրբ Ծննդյան Ավետիս  —  խոսքեր, Ա. Շահնազարյան, «Կաքավիկ»  երգարան, էջ՝ 76
2.  Սուրբ Ծննդյան Ավետիս  —  կատարում,   Սուրբ Ծննդյան Ավետիս  —  խոսքեր
3.  Ավետիս  —  Ա. Շահնազարյան, «Կաքավիկ»  երգարան, էջ՝ 81
4. 
Տաղ Ծննդյան՝  «Ավետիս»  կատարում,   Տաղ Ծննդյան՝ «Ավետիս»  —  խոսքեր
5.  Սուրբ Ծննդյան աշխարհիկ «Ավետիս» (Բարով, բարով էս տաճարով, ավետիս) — կատարում,  Բարով, բարով էս տաճարով, ավետիս  —  խոսքեր
6.  Սուրբ Ծննդյան շարական՝  Հովհաննես Երզնկացի Պլուզ, «Այսօր ձայնն հայրական»  — կատարում,  Հովհաննես Երզնկացի Պլուզ, «Այսօր ձայնն հայրական»  —  խոսքեր
7.  Հատված պատարագից՝  «Սուրբ Աստված»  —  կատարում,  Սուրբ Աստված — խոսքեր
8.  «Բասեն բարի»  —  կատարում,  Բասեն բարի  —  խոսքեր
9.  «Տոնածառ ջան, տոնածառ»,  խոսք և երաժշտություն՝  Մ. Միրզոյանի — կատարում,  Տոնածառ ջան, տոնածառ — խոսքեր

Оставьте комментарий