Երաժշտության դասընթացի կազմակերպումը կրտսեր դպրոցում

Նախագիծ

Երաժշտության դասընթացի կազմակերպումը կրտսեր դպրոցում

Ծրագրում. Երաժշտության դասընթացի կազմակերպումը կրտսեր դպրոցում

  • դասընթացի գործունեության ձևերը, կազմակերպումը կրտսեր դպրոցում,
  • կազմակերպում ըստ կրթահամալիրի օրացույցի,
  • նախագծային ուսուցում:

2016-2017 ուսումնական տարում կրթահամալիրում երաժշտության դասընթացի կազմակերպումը

Կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով 

Կրթահամալիրի երաժշտության կրթական ծրագիրը ներկայացված է  ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով: Երաժշտությունն էլ, որպես դասընթաց, կրթահամալիրում նախագծային է: Ուսումնական երաժշտական նախագիծը կազմվում է ըստ կրթահամալիրի օրացույցով որոշված նախագծերի: Երաժշտության դասավանդողը ազատ է նյութի, թեմայի ընտրության մեջ: Նախագիծը պետք է համապատասխանի տարվա եղանակին, ծեսին, թեմային: Նյութերը կարող են լինել տարբեր, ծիսականներից որոշները՝ կրկնվել, հետազոտական աշխատանքի արդյունքում պեղված նոր ծրագրային երգեր կատարվել:

Գործունեության յուրաքանչյուր ձև կազմակերպվում է ստեղծագործական միջավայրում: Կրտսեր դպրոցում երաժշտության դասավանդման մեթոդական նկարագրությունն  ընդամենը փոքր ուղղություն է, այն դոգմա չի կարող լինել, ընդամենը փորձի ամբողջացում է, որն անընդհատ ենթարկվում է փոփոխության, ըստ այդմ էլ՝ լրամշակման ենթարկվում անընդհատ: Միապաղաղությունը բացասաբար է ազդում մանկական ուղեղի  գործունեության վրա:  Յուրաքանչյուր մանկավարժ միշտ պետք է կարողանա գործընթացի կազմակերպման հետաքրքիր, արդյունավետ, նոր ձևեր, նախագծեր, այլ միջավայր գտնել:

Ներկայացվում է նախագծային աշխատանքի և դասի կազմակերպման ձևերից.

  1. «Պարապմունք — համերգ» նախագիծ

Պարապմունքի այս ձևը կիրառվում է արդեն երկրորդ տարին, բավական հետաքրքիր ու արդյունավետ է:

«Պարապմունք — համերգ» նախագծով կոմիտասյան օրերին հանդիպում են Հարավային և Արևելյան դպրոց-պարտեզների սովորողները

Քայլարշավ –  պարապմունք – համերգ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում

Աշնանային լողափ. ջրաթատրոն

  1. Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց

Ազգային ծեսը այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կիրառում են իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները, քայլ առ քայլ, անկաշկանդ միջավայրում, ամենօրյա արդյունավետ գործունեությամբ, լիիրավ մասնակցությամբ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելով ու փոխանցելով, յուրացնում են ծեսը: Կենդանի, ազատ միջավայրում, առանց սցենարով գրված, անգիր արած տեքստի, խաղարկում են ծիսական գործողությունները՝ երգելով, պարելով, ինքնադրսևորվելով, տեղում իրենց ստեղծած ազատ տեքստով ներկայացնելով: Ծիսական միջավայրում կատարում են ուսուցանված երգերը, պարերը, մասնակիցներն ազատ են իրենց ստեղծականության մեջ, միևնույն ժամանակ նախօրոք պատրաստվում են՝ ծանոթանալով ինչպես ծեսի, այնպես էլ ծեսի հետ կապված գործողությունների, ծիսական պարագաների հետ, որոշում՝ ինչ և ինչպես են կատարելու, որ գործողություններն են, որոնք իրենք կարող են կատարել, որոնք իրենցն են:

Անձրևաբեր ծեսը կրտսեր դպրոցում

Հարավային դպրոցի սովորողներ. Համբարձման ծեսը Կոտայքի մարզի Կամարիս գյուղում

Համբարձման ծեսը կրտսեր դպրոցում

Պարապմունք – ծես – համերգ բնության գրկում

Ամանորյա խաղեր՝ ընկույզով

Զատկական ծիսական խաղ. «Չիք, չիք», «Աղամ, աղամ»

Համբարձման վիճակահանություն

Վարդավառը՝ Խաչբուռով, Խնդումով, լողավազանով

Ազգային ծիսական նյութերի փաթեթ

  1. «Ամանորյա Սուրբ Ծննդյան» նախագիծ

Նախագիծն իրականացվել է Հարավային դպրոց-պարտեզում

  1. «Ռիթմ, ռիթմիկ նվագակցություն» նախագիծ

Ներկայացնում են Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողները

Նոտագրագիտության ուսուցման համար նախատեսված աշխատանքային տետրի էջեր

  1. «Երաժշտական նյութը՝ խաղ-ներկայացում» նախագիծ

Կոմիտաս, «Փայտե ձիուկ»

Արև, արև, արի դուս – մանկական խաղերգ

  1. «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծ

«Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը կրտսեր դպրոցում

«Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը նախակրթարանում

  1. «Կոմիտաս» նախագիծ

Կոմիտասյան օրերին կատարված նախագծային աշխատանքներ Հարավային դպրոցում

8. «Սուրբ Ծննդյան ավետիսներ, ամանորյա խաղեր» նախագիծ

Նախագիծն իրագործվել է կրթահամալիրի Հարավային դպրոցում 

Оставьте комментарий