2015-2016-ի նախաձեռնությունները, նախագծերը

13173922-1

2015 — 2016 ուսումնական տարվա իմ անհատական, խմբային նախաձեռնությունները.

  1. «Դաս — համերգ» նախագիծ

«Դաս-համերգ» նախագծի նպատակն է՝ սաների, սովորողների երաժշտական կրթում, նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում, երաժշտական և գեղարվեստական մտածողության ձևավորում: Նախագծի խնդիրն է՝ ձևավորել երաժշտություն ունկնդրելու կուլտուրա, ստեղծել հանդիսատես – կատարող կապը, ձևավորել համերգային կանոններին գիտակ ունկնդիր, զարգացնել ստեղծագործական երևակայությունը, երաժշտության, պարի միջոցով հաղորդակից դարձնել ազգային, համաշխարհային մշակույթին, նպաստել դրա յուրացմանը:

Նախագիծը ներկայացրել եմ ուսումնական տարվա սկզբին, որով աշխատել եմ ամբողջ տարին, այն շարունակական է: Աշխատանքը ստացվել է, իրագործվել են մի շարք «Դաս — համերգներ», որի ընթացքում կազմակերպման ձևը փոխվել է, ինչպես նաև այն դուրս է եկել դասարանից՝ տեղափոխվելով դպրոցի բակ, բնության գիրկ: Նախատեսվում է դաս-համերգի մեջ ներառել երաժշտական գործունեության այլ ձևեր, համագործակցել այլ դասավանդողների հետ:

«Դաս — համերգ». Մասնակիցներ՝ Դպրոց – պարտեզի և Հիմնական դպրոցի ուսումնական երգչախմբեր

Հեծանիվներով՝ համերգի  — Հիմնական և Գեղարվեստի կրտսեր դպրոցներ

«Դաս — համերգ» Գեղարվեստի Նախակրթարանում

Զատկական երգերի «Դաս — համերգ» Գեղարվեստի կրտսեր դպրոցի 6 տարեկանների և 3-րդ դասարանի սովորողների հետ

«Դաս — համերգ» — Հիմնական դպրոց, Նախակրթարան և 1-ին դասարան

Դաս-ծես-համերգ՝ բնության գրկում  — Հիմնական դպրոց, 3-րդ դասարան

Համբարձում է, գարուն է. Դաս-համերգ Գեղարվեստի կրտսեր դպրոցում

«Դաս — համերգ» — Հիմնական դպրոց, 5 տարեկաններ և Նախակրթարան

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը   Արտաշատի թիվ 2 դպրոցում  «Դաս — համերգ»  նախագծով ներկայացրեց կրթահամալիրի լրացուցիչ կրթությունը,  «Հակաբացիլ Կոմիտաս»  նախագիծը, երաժշտության ծրագրային երգերը:

2.  Ծեսը՝ դասի արդյունավետ և նոր կազմակերպման ձև.  «Ազգային ծեսերին, երգերին, խաղերին՝ նոր կյանք»  նախագիծ

Դասի արդյունավետ և նոր կազմակերպման ձևերից է ծեսերի իրականացումը: Ծեսն այն միջավայրն է, որտեղ սովորողները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կիրառում են իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները: Սովորողները, քայլ առ քայլ, անկաշկանդ միջավայրում, ամենօրյա արդյունավետ գործունեությամբ, լիիրավ մասնակցությամբ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելով ու փոխանցելով, յուրացնում են ծեսը: Կենդանի, ազատ միջավայրում, առանց սցենարով գրված, անգիր արած տեքստի, խաղարկում են ծիսական գործողությունները՝ երգելով, պարելով, խաղալով, ինքնադրսևորվելով, տեղում իրենց ստեղծած ազատ տեքստով ներկայացնելով, իրացնելով իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները: Ծիսական միջավայրում կատարում են դասապրոցեսին սովորած երգերը, պարերը, մասնակիցներն ազատ են իրենց ստեղծականության մեջ, միևնույն ժամանակ նախօրոք անպայման պատրաստվում են՝ ծանոթանալով ինչպես ծեսի, այնպես էլ ծեսի հետ կապված գործողությունների, ծիսական պարագաների հետ, որոշում՝ ինչ և ինչպես են կատարելու, որ գործողություններն են, որոնք այսօրվա կյանքով ապրողը կարող է կատարել:

Դասի կազմակերպման այս ձևը ստեղծականության և ինքնադրսևորման լայն հնարավորություն է տալիս:

Դպիր 97 — «Անձրևաբեր ծես» նախագիծը կրտսեր դպրոցում.

Համբարձումը Միջին դպրոցում

Ամանորը Քոլեջում

Ամանորյա խաղեր ընկույզով

Բարեկենդանը Հիմնական դպրոցում

Զատկական խաղ. «Չիք, չիք», «Աղամ, աղամ»

Կրկնազատիկ. զատկական խաղեր

Համբարձման դաս-ծես-համերգ Հիմնական դպրոցում

Համբարձման ծեսը Հիմնական դպրոցի նախակրթարանում

3. «Ծրագրային երգերի ձայնագրություն»  նախագիծ

Արդեն երկրորդ տարին է, ինչ կրթահամալիրում իրագործում եմ ծրագրային երգերի ձայնագրությունները: Կատարողները «Սեբաստացիներ» մանկական երգչախմբից են: Այս տարի շարունակել ենք ձայնագրությունները, հունիսին որոշ երգեր նորից ձայնագրվեցին և տեղադրվեցին կրթահամալիրի Ձայնադարան բաժնում: Ձայնագրությունների կարիքը հատկապես զգացվեց հեռավար ուսուցման օրերին: Նախագիծը շարունակական է:

Դպիր 92. Ծրագրային, ազգային երգերի տարածման ճանապարհները

Պարերգեր

Ծրագրային երգեր — 1

Ծրագրային երգեր — 2

4. «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում»  նախագիծ

Երրորդ տարին է, ինչ ներկայացրել և իմ աշխատանքային ընկերների հետ իրագործում եմ այս նախագիծը: Կատարված երգերից շատերն արդեն ոչ միայն հայտնի են մեր ունկնդրի կողմից, այլև սիրված և բազմիցս կատարված: Կարելի է ասել՝ երգերը նոր կյանք են ստացել: Նախագիծը շարունակական է:

Դպիր 101. Ազգային երգի կոմիտասյան գրառումները

Կոմիտասի գրառած երգերի ձայնագրություն

Կոմիտասի գրառած ազգային երգերի կատարում

5. Ամանորյա, Սուրբ Ծննդյան  նախագիծ

Նախագծի երգերը ուսուցանվել է 1-5-րդ դասարանի սովորողներին, յուրաքանչյուր դասարան մեդիայում ներկայացրել է իր նախընտրած երգը: Կատարումների առանձին հատվածներ ներկայացված է  մեկ տեսաֆիլմում:

6. Երգչախումբը՝ երաժշտական ունակությունների զարգացման միջավայր

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

«Սեբաստացիներ» մանկական երգչախմբի հաշվետու համերգը

«Հոգևոր Հայաստան» նախագիծ

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը՝ «Հակաբացիլ Կոմիտաս 2016»-ին

Մասնակցություն «Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» երգչախմբի համերգին

Կրթահամալիրի երգչախմբերը՝ Գեղարվեստի կրթական պարտեզում

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը՝ Արտաշատի թիվ 2 Հիմնական դպրոցում

Երգչախումբը համագործակցում է «Սեբաստացիներ» ուսուցչական համույթի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանի հետ, սովորել և կատարում են 3 հոգևոր ստեղծագործություն, որոնց թիվը նոր ուսումնական տարում ավելանալու է: Մանկական երգչախումբը կարող է ուսուցչական երգչախմբի հետ շրջել Հայաստանի եկեղեցիներում և կատարել հոգևոր գործեր:

7. «Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց

«Սեբաստացիներ» վոկալ համույթը տարվա ընթացքում մշակել և ներկայացրել է հայկական ժողովրդական երգեր. Թագվորագովք, Դան-դան, դանեդան, Աման Մարո, Մարո, Նինըմ — նինըմ, Մարե, Աբարանը քարոտ ա, Հայ, վերվերի, Վեր, հա վեր, վեր:

Մասնակցել է .կրթահամալիրում կազմակերպված համերգներին, տոնակատարություններին.

Կրթահամալիրի երգչախմբերը՝ Գեղարվեստի կրթական պարտեզում

«Հոգևոր Հայաստան» նախագիծ

Ղափամայի ծեսին

«Համատեղ համերգ» ուսումնական նախագիծ

Դիջիթեք 2015-ին

Ելույթ հոբելյանական համերգին՝ Կոմիտասի տուն-թանգարանում

Գեղարվեստը կրթահամալիրում 2015

Գեղարվեստը կթահամալիրում 2016

                                                     Ընդհանուր նախագծեր

8. «Հակաբացիլ Կոմիտաս»  նախագիծ

Նախագծին ներկայացրել եմ «Սեբաստացիներ» մանկական, Քոլեջի և Հիմնական դպրոցի ուսումնական երգչախմբերը:

«Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը՝ Հիմնական դպրոցի նախակրթարանում

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը՝ «Հակաբացիլ Կոմիտաս 2016»-ին

«Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը՝ Կրտսեր դպրոցում

«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի հյուրերը՝ Արտաշատի թիվ 2 դպրոցից

Նախապատրաստական աշխատանք ՝  «Հակաբացիլ Կոմիտաս 2016» -ին.

Հիմնական դպրոց. «Հակաբացիլ Կոմիտաս 2016»-ին ընդառաջ

Հիմնական դպրոց. «Հակաբացիլ Կոմիտաս 2016», Հայկական ժողովրդական երգ, «Հե՜յ, իմ Նազան»

Հիմնական դպրոց. «Հակաբացիլ Կոմիտաս 2016», Հայկական ժողովրդական երգ, «Լորիկ»

Հիմնական դպրոց. «Հակաբացիլ Կոմիտաս 2016», Հայկական ժողովրդական երգ, «Փափուռի»-կարաոկե

Հիմնական դպրոց. «Հակաբացիլ Կոմիտաս 2016», Հայկական ժողովրդական երգ, «Փայտե ձիուկ»-կարաոկե PDF

Քոլեջիկները՝ «Հակաբացիլ Կոմիտաս 2016»-ին

9. Հունիսյան ստուգատեսներ

Երաժշտական ստուգատեսին ներկայացրել եմ Հիմնական դպրոցի վոկալ համույթին

Երաժշտական ստուգատեսին ներկայացված նյութերը

Երաժշտական ստուգատեսին Հիմնական դպրոցի սովորողներ Կարինե Դաշյանը և Սաթինե Սաֆարյանը արժանացել են գլխավոր մրցանակի:

«Մեկ կադր, մեկ հայացք ուսումնական այլընտրանքային կինո-ֆոտո փառատոն»  -ին ներկայացրած իմ նյութերը  «Լավագույն ուսումնական նյութ»  անվանակարգում արժանացել են գլխավոր մրցանակի:

Թատերական փառատոնին մասնակցել եմ Սոֆյա Այվազյանի բեմադրած Լեռ Կամսարի «Կենդանիներու համագումարը» և «Գնդիկ բոքոնիկը» ներկայացմներին՝ երաժշտական ձևավորմամբ:

10. Առավոտյան ընդհանուր պարապմունք, Մեդիաուրբաթ

Վարել եմ Քոլեջի և Հիմնական դպրոցի առավոտյան ընդհանուր պարապմունքները: Սովորողների և ուսանողների հետ Քոլեջի և Հիմնական դպրոցի վարած մեդիաուրբաթներին ուսուցանել և ներկայացրել եմ ծրագրային, ազգային, Կոմիտասի գրառած, դեռ չկատարված երգերը: Ինչպես նաև բեմադրել եմ շրխկան համույթի ներկայացումը, պարերգերի պարերը (նախօրոք ձայնագրել եմ պարերգերի գործիքային կատարումը):

11. Առցանց ուսուցում

Հունվարի առցանց ուսուցումը կազմակերպելիս առանձնապես չհանդիպեցի դժվարության: Չկային ծրագրային բոլոր երգերի ձայնագրությունները, որը դժվարացնում էր նոր երգի ուսուցումը կամ արդեն ուսուցանվածի կրկնությունը:

12. Մեր միջավայրը՝ մեր ձեռքերով

Մասնակցել եմ Հիմնական դպրոցի և Երաժշտության կենտրոնի տարածքի կանաչապատման աշխատանքներին:

13. Հայրենագիտություն

Բոլոր ճամփորդություններն էլ հետաքրքիր էին, բայց, ամենասիրելին մնաց Արագած լեռան հաղթահարումը: Վաղուց էի ուզում հաղթահարել, բայց չէի համարձակվում, կարծում էի՝ չեմ կարողանա: Բայց, կարողացա, որի համար անչափ ուրախ եմ: Եթե հնարավոր եղավ, էլի կբարձրանամ:

Բարձունքի հաղթահարում. Դեպի Արագած

Հայրենագիտական-մշակութային ճամփորդություն Կոտայքի մարզ

Կրթամշակութային, հայրենագիտական արշավ համերգ՝ Գեղարքունիքի մարզ՝ Հայրիվանք, Վարդաձոր

Երերույքի տաճար, Մարմարաշենի վանք

Արայի լեռ

14. Գեղարվեստը կրթահամալիրում 2015

Գեղարվեստը կթահամալիրում 2016

Մասնակցել են «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը և «Սեբաստացիներ» վոկալ համույթը:

15. Առարկայական ծրագրի լրամշակում

Ծրագրի 4-րդ կետը մշակված չէր, օգտվեցի ձմեռային երկար «արձակուրդից» և մշակեցի: Կարծում եմ՝ ստացվել է:

16.  5-6 տարեկանների ամենամսյա հաշվետվություն

5-6 տարեկաններին նախապատրաստել և ներկայացրել եմ ամենամսյա տոնակատարությանը՝ բեմականացված երգերով, պարերով:

17. Պարերգերի կատարում՝ համապատասխան պարով

Հիմնական դպրոցի սովորողների հետ իրագործվել և Մեդիաուրբաթին են ներկայացվել  ծրագրային պարերգեր, որոնց ձայնագրություններն արվել են կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում:

  • 2016 — 2017 ուսումնական տարում նախատեսված նախագծերը, անելիքները

Իմ կողմից ներկայացված նախագծեր, որոնք շարունակական են, որոնք նաև զարգացվելու են.

«Դաս — համերգ» նախագիծ

Ծեսը՝ դասի արդյունավետ և նոր կազմակերպման ձև.  «Ազգային ծեսերին, երգերին, խաղերին՝ նոր կյանք»  նախագիծ

«Ծրագրային երգերի ձայնագրություն»  նախագիծ

«Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում»  նախագիծ

Առարկայական ծրագրի լրամշակում

  •           Բացի ներկայացվածից, նոր ուսումնական տարում հիմնական շեշտը դրվելու է երաժշտության գործունեության ձևերից՝ ռիթմի, ռիթմիկ նվագակցության վրա, որի հիման վրա կստեղծվեն դասարանական շրխկան համույթներ:
  •            Առանձին աշխատանք է տարվելու ձայնային տվյալներ ունեցող սովորողների հետ, որոնք կզարգացնեն իրենց ունակությունները:

Оставьте комментарий